Այսօր՝ ապրիլի 3-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածնի թիվ 6 մսուր-մանկապարտեզ։ Կա շատ գեղեցիկ տեսանյութ, թե ինչպես է Փաշինյանը մտնում ժպիտով, շփվում երեխաների հետ։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, մինչ այդ այցը․
Այցից մեկ օր առաջ՝ ապրիլի 2-ին, մանկապարտեզը փակվել է՝ հիմնավորմամբ, թե իրականացվելու են շինարարական աշխատանքներ։ Սակայն արդեն այսօր տարածքը շրջապատված է եղել ոստիկանական ուժերով։ Եղել է խիստ հսկողություն։ «Ուշացած» համարված երեխաներին չեն թույլատրել մուտք գործել մանկապարտեզ։ Չնայած սովորաբար երեխաների ընդունելությունը շարունակվում է մինչև ժամը 09։30, այսօր արդեն 09։25-ին նրանք համարվել են ուշացած։
Բացի այդ, մուտք չի թույլատրվել նաև «հիվանդ, կիսալավացած կամ թույլ հազ ունեցող» երեխաներին։ Ծնողներին նախապես զգուշացվել է, որ իրականացվելու են «խիստ ստուգումներ»։
Հիշեցնենք, որ թիվ 6 մանկապարտեզը հայտնի է նաև որպես քարոզարշավին ակտիվ մասնակցություն ունեցած կոլեկտիվ։ Նոյեմբերի 14-ին՝ Վաղարշապատում քարոզարշավի ամփոփման օրը YerevanToday-ը զրուցել էր նրանցից մի քանիսի հետ։