Հնդկաստանն ու Ադրբեջանը առաջին քայլերն են ձեռնարկում քաղաքական վստահությունը վերականգնելու համար՝ անցյալ տարի «Սինդուր» գործողության ընթացքում լարված շրջանից հետո։ Այս մասին հաղորդել է հնդկական The Economic Times-ը։
Այս շաբաթ Բաքվում սպասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացում։ Հանդիպմանը կմասնակցի Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։ Երկու կողմերը մտադիր են վերսկսել երկխոսությունը և սկսել վստահության ամրապնդման միջոցառումներ։
Ըստ ադրբեջանական զլմ-ների լրացուցիչ դրական խթան է հանդիսացել Հնդկաստանի կողմից Ադրբեջանին ուղղված երախտագիտության վերջերս արված հայտարարությունը Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում Իրանից մոտ 200 Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար։
Հրապարակումը նշում է, որ այս հարցը քննարկվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և երկրում Հնդկաստանի նոր դեսպան Աբհայ Կումարի միջև չորեքշաբթի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։
