Աֆղանստանում խստացվել են կանանց հագուստի կրման կանոնները – armeniatoday.am

Աֆղանստանի Հերատ նահանգի իշխանությունները խստացրել են կանանց արտաքին տեսքի պահանջները՝ արգելելով կիպ հագուստի կիրառումը, հայտնել է Gazeta.ru-ն՝ Salam Vatandar ռադիոկայանին հղումով:

Հերատի ղեկավար Ազիզ Ուր-Ռահման Մուհաջիրը շեշտել է իսլամական հիջաբի կրման նորմերի լիարժեք պահպանման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հիմնական պահանջն է լայն, մարմնին ոչ կիպ հագուստը, որը չի գրավում շրջապատի ուշադրությունը, քանի որ մարմնին կպած հագուստը հակասում է շարիաթի սկզբունքներին։ Մուհաջիրն ավելացրել է, որ այս նորմերի ներդրումը կիրականացվի բացատրական աշխատանքների միջոցով։

Նա նաև նշել է, որ փարաջայի, չադրայի կամ ծածկույթի այլ տեսակների կրումը թույլատրվում է միայն շարիաթի պահանջներին համապատասխանության դեպքում։

Հերատ նահանգը գտնվում է Աֆղանստանի արևմուտքում՝ Իրանի սահմանին: Տեղի կանանց համար դեմքը ծածկող կտորի կրումը, որը բնորոշ է փուշտունների մշակույթին, ավանդաբար անսովոր է։ Մինչ 2020 թվականի օգոստոսի թալիբների իշխանության գալը տեղի կանանց հագուստը նման էր իրանցիներին և չէր ենթադրում դեմքի ամբողջական ծածկում։

Leave a Comment