
Իրանն ուժով կհասնի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից պատճառված վնասների փոխհատուցմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
«Մենք ունենք միջոցներ՝ վնասի փոխհատուցում ստանալու համար»,- հայտարարել է Շեքարչին, նրա խոսքերը մեջբերում է իրանական Fars-ը։
Ավելի վաղ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով պահանջել է վնասի փոխհատուցում և պատժամիջոցների վերացում՝ որպես Վաշինգթոնի և Թել Ավիվի հետ հակամարտությունը դադարեցնելու պայման։