Իրանի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա ԱՄՆ-ի և Իսրայելի համար երկար ժամանակով։ Նրա խոսքով՝ այդ երկրների համար նեղուցին մոտենալը բացառվում է ցանկացած պայմաններում։

Շեքարչին այս հայտարարությունն արել է պետական հեռուստառադիոընկերության եթերում՝ ընդգծելով, որ սահմանափակումները կպահպանվեն երկարատև ժամանակահատվածում։ Նա օգտագործել է «ամերիկացիներ և սիոնիստներ» ձևակերպումը՝ անդրադառնալով Իսրայելին։

Պաշտոնյայի հայտարարությունը հնչում է տարածաշրջանում լարվածության ֆոնին՝ կապված Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հետ։ Վերջին շրջանում միջազգային մակարդակով քննարկվում են նեղուցում երթևեկության վերականգնման հնարավոր տարբերակները։

Հավելենք՝ Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ փոխադրումների կարևոր ուղի, և այնտեղ ցանկացած սահմանափակում կարող է ազդեցություն ունենալ միջազգային առևտրի վրա։

Leave a Comment