ԱՄՆ-ը խստացնում է մոտեցումը․ իրավախախտումը՝ վիզայի կորստի պատճառ • Tribune.am

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կրկին հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը, բացի իրավական պատասխանատվությունից, կարող է հանգեցնել նաև վիզայի հետկանչի և ապագայում վիզա ստանալու հնարավորությունից զրկվելու։

Դեսպանատունը ընդգծում է, որ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում օրենքների և հասարակական կարգի պահպանմանը, և այդ երկրում գտնվող օտարերկրացիներից ևս ակնկալվում է լիարժեք հետևել ԱՄՆ գործող օրենքներին։

Leave a Comment