Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընթացները։
«Նախարարները մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված զարգացումները, մի քանի պետությունների ջանքերը՝ լարվածությունը նվազեցնելու համար, և մտքեր են փոխանակել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների ընթացքի և Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի այլ հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրութունում։
