Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից և հայտարարել, որ նա աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում։
«Փեմը հսկայական աշխատանք է կատարել՝ վերահսկելով մեր երկրում հանցագործության դեմ պայքարի լայնածավալ միջոցառումները, որոնց արդյունքում սպանությունները կտրուկ անկում ապրեցին՝ հասնելով 1900 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Մենք սիրում ենք Փեմին, և նա կանցնի մասնավոր հատվածում խիստ անհրաժեշտ և կարևոր նոր աշխատանքի, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում, իսկ մեր Գլխավոր դատախազի տեղակալը՝ շատ տաղանդավոր և հարգված իրավաբանական մտածող Թոդ Բլանշը, կստանձնի Գլխավոր դատախազի պաշտոնակատարի պաշտոնը»,- գրել է նա։
