Չարենցավանի դատարանի շենքում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 24 անձի, հայտնել է Shamshyan.com-ը:
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում հիմնականում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ են։ Նշվում է, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
ArmLur.am կայքի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում են Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբայրը, ինչպես նաև 2025 թվականի նոյեմբերին սպանված Սարգիս Զեյնալյանի (Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռը) քեռին ու ընկերները։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ։ Ծեծկռտուքի հետևանքով վնասվել է դատարանի գույքը, տուժել են դատական կարգադրիչներ:
