Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել •

Մոլդովայի խորհրդարանը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունել է Անկախ պետությունների համագործակցությունից երկրի դուրսբերման վերաբերյալ օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ են քվեարկել 101 պատգամավորներից 60-ը։ Մոլդովայի նախագահն այժմ պետք է ստորագրի խորհրդարանի ընդունած օրենքը, որից հետո երկրի արտաքին գործերի նախարարությունն ԱՊՀ գործադիր մարմնին կներկայացնի կազմակերպությունը լքելու վերաբերյալ փաստաթղթերը։

Leave a Comment