Երգիչներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանն այլևս հանդես չեն գա Hayat Project-ում

Երգչուհի Նարե Հովհաննիսյանը և երգիչ Արթուր Եղիազարյանն այլևս հանդես չեն գա Hayat Project-ում

Երգիչներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանն այլևս հանդես չեն գա Hayat Project-ում


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Երգչուհի Նարե Հովհաննիսյանը և երգիչ Արթուր Եղիազարյանն այլևս հանդես չեն գա Hayat Project-ում։ Այս մասին հայտնում են խմբի Instagram-յան էջում։


«HAYAT-ի սիրելի հանդիսատես


Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:


Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին


Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Hayat Project-ը հայկական երաժշտական բենդ է, որը ձևավորվել է Գյումրիում։ 2020 թվականից առ այսօր վարում են ակտիվ գործունեություն։ «Հայաթ» բառը Գյումրու բարբառով նշանակում է «բակ», որն ունի հատուկ հարազատության իմաստ։


Գյումրիում գործող «Hayat Music Hall» երաժշտական սրահ-ռեստորանում երգող խումբը որոշեց դառնալ խումբ՝ «Hayat Project» անունով։ Պրոդյուսեր Վահե Կիրակոսյանի առաջարկությամբ գյումրեցի 7 երաժիշտներ միավորվեցին ու ստեղծեցին երաժշտական խումբ, որի նպատակն էր «լինել սիրված ու լսելի»։


Leave a Comment