Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Նա այս մասին խոսել է Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո։
Մեդվեդևի խոսքով՝ պատրաստվել է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը թույլ կտա արագ որոշումներ կայացնել օտարերկրացիների կացության և դրա անցանկալիության վերաբերյալ։ Նրա հայտարարությամբ՝ օտարերկրացու մոտ վտանգավոր հիվանդություն հայտնաբերելու դեպքում պետք է իրականացվի անհապաղ արտաքսում երկրից։