«Իմնեմնիմ» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել էին նոյեմբերի 13-ի առավոտյան՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Նրանց փաստաբանները հայտնել էին, որ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Սամսոնյանն ու Սաղաթելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։