SpaceX-ը պատրաստվում է պատմության ամենամեծ հանրային բաժնետիրական առաջարկությանը. Bloomberg

Միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը գաղտնի դիմում է ներկայացրել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով՝ հանրային բաժնետիրական առաջարկության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ ընկերությունը նպատակ ունի հավաքել մինչև 75 միլիարդ դոլար՝ 1,75 տրիլիոն դոլար արժևորումով։ Սա կարող է դառնալ պատմության ամենամեծ բաժնետիրական ներդրումը Saudi Aramco-ի 2019 թվականի 29 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկից հետո։

Մինչ այս ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մասկի ընկերության նպատակն է եղել մոտ 30 միլիարդ դոլար ներգրավել։

Աղբյուրների համաձայն՝ սրա պատրաստմանը ներգրավված են ամենամեծ բանկերը, այդ թվում՝ Bank of America, Citigroup, Goldman Sachs, JPMorgan Chase և Morgan Stanley։

SpaceX-ից այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանել:

Leave a Comment