Հրդեհ՝ Երևանի արտադրամասերից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհ՝ Երևանի արտադրամասերից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։


Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Leave a Comment