Նրանց վերջնանպատակը Հայաստանի դատարկումն է, արտագաղթի մեծացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նրանց վերջնանպատակը Հայաստանի դատարկումն է, արտագաղթի մեծացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։

Անդրադառնալով երեկ կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպմանը, որտեղ ՌԴ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական վիճակին, Գայանե Աբրահամյանը հայտնեց, որ շեշտադրումը շատ հետաքրքիր է, և այստեղ 2 պատճառ կարող է դրա համար լինել։

«Մեկը, իհարկե, այն է, որ, հավանաբար, սխալ են տեղեկացրել, որովհետև մեր ներքաղաքական տարբեր դերակատարներ, հատկապես, ինչպես նաև Պուտինը շեշտադրեց և այս առումով բացեց նաև ներքաղաքական տարբեր դերակատարների խաղաքարտերը, որոնք հաճախ նաև փակ են պահվում, չեն ասում՝ մենք պրոռուսական ենք և այլն։ Հետաքրքիր բան ասվեց Պուտինի կողմից, որ մենք աջակցում ենք, այսինքն՝ պրոռուսական ուժեր կան, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, լավ կլինի, որ նրանք մասնակցեն քաղաքական, ներքաղաքական պրոցեսներին, բայց շեշտադրումը նաև այն էր, որ իրենք ունեն ռուսական անձնագիր, ընդ որում, այստեղ 1 այլ շեշտադրում ևս կար, որ երբ շեշտում էր Ռուսաստանի քաղաքացիությունը, դրան նախորդել էր, որ ձերբակալված է դերակատարներից մեկը, բայց ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Տպավորություն է, որ երևի, եթե Ռուսաստանի քաղաքացիություն ունի, չպիտի ձերբակալվեր»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment