Թուրքիայում կձևավորվի ՆԱՏՕ-ի տարածաշրջանային շտաբ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն՝ Թուրքիայում ստեղծվում է թուրքական կորպուսի (MNC-T R) տարածաշրջանային շտաբ, որը անհրաժեշտության դեպքում կհամակարգի երկրի պաշտպանությունը դաշինքի ուժերի և հրամանատարական զորքերի հետ միասին։

Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Խոսքը վերաբերում է MNC-T R (Multinational Corps – Turkey Regional) կառույցին, որը կկոորդինացնի Թուրքիայի պաշտպանությունը դաշինքի ուժերի հետ համատեղ։

Նախատեսվում է, որ շտաբը կստանձնի ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակում գործողությունների համակարգումը, այնպես էլ անհրաժեշտության դեպքում կկառավարի տեղակայված զորքերը։

Նշվում է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել տարածաշրջանում արձագանքման կարողությունները։

Ըստ ծրագրի՝ նոր շտաբը կարևոր դեր կունենա հնարավոր ճգնաժամային իրավիճակներում դաշինքի գործողությունների համակարգման գործում։

Leave a Comment