Աֆղանստանում խստացրել են կանանց դրես-կոդը • Tribune.am

Աֆղանստանի իշխանությունները խստացնում են Հերաթ նահանգում կանանց համար մուսուլմանական հագուստի կանոնները՝ հայտարարելով, որ նեղ հագուստը արգելված է շարիաթի օրենքով, հաղորդում է աֆղանական «Սալամ Վաթանդար» ռադիոկայանը։

Ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հերաթ նահանգում առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարության ղեկավարությունը նոր ոճի ուղեցույց է թողարկել կանանց համար, որում նշվում է, որ «հիջաբը պետք է լինի ազատ և աննկատ»։

«Վարչության ղեկավար Ազիզ Ուր-Ռահման Մուհաջիրը ընդգծել է իսլամական հիջաբ կրելու կանոններին լիովին հետևելու անհրաժեշտությունը», — նշում է ռադիոկայանը։

«Գլխավոր չափանիշը ազատ, անկոնտակտ և աննկատ հագուստն է, որը ուշադրություն չի գրավում։ Նեղ հագուստ կրելը հակասում է շարիաթի հիջաբի սկզբունքներին… Այս գործընթացը կնպաստվի կրթության և խաղաղ փոխազդեցության միջոցով», — պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ռադիոկայանը։

Leave a Comment