Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում

2 ապրիլի 2026 – 18:31 AMT

PanARMENIAN.NetԱմերիաբանկը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ճանաչվել է Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի (GTFP) լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում: Մրցանակը շնորհվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2026 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցանակաբաշխությունը կայացել է IFC-ի` միջազգային առևտրային գործընկերների 9-րդ համաժողովի շրջանակում: Եռօրյա միջոցառմանը փորձագիտական քննարկումների և մասնագիտական շփման նպատակով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում էր հավաքվել IFC-ի գործընկեր կառույցներից ավելի քան 400 պատվիրակ մոտ 50 երկրից։

GTFP-ն IFC-ի առևտրի ֆինանսավորման առաջատար ծրագիրն է, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում աջակցել է 200,000 ընկերության՝ իրականացնելով 130 միլիարդ դոլարի առևտրի ֆինանսավորում։ Այն զարգացող շուկաների տեղական ֆինանսական հաստատություններին հնարավորություն է տալիս ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը և նվազեցնել դրամական միջոցների գրավի պահանջները խոշոր միջազգային բանկերի հետ համագործակցության շնորհիվ։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Leave a Comment