Բեռլինը կոչ է արել Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը Հորմուզի հարցում

Բեռլինը կոչ է արել Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը Հորմուզի հարցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Յոհան Վադեֆուլը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը։ 

Կողմերը համակարծիք են Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության պահպանման հարցում և շեշտել են, որ առանձին պետություններ չպետք է վերահսկեն ծովային ուղիները կամ տուրքեր սահմանեն անցման համար։ 

Պաշտոնական Բեռլինը կոչ է արել Չինաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը Իրանի նկատմամբ՝ վերջինիս մղելու դեպի բանակցային լուծում և դադարեցնելու թշնամական գործողությունները Ծոցի երկրների դեմ։ Գերմանական կողմը հույս է հայտնել, որ երկու տերությունների համատեղ ջանքերը կնպաստեն հակամարտության շուտափույթ կարգավորմանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment