Ալիևը «Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհի 90%-ով պատրաստ լինելու մասին է հայտարարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ավտոճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, իսկ երկաթգիծը՝ 70%-ով։

Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հույս է հայտնել, որ նախագիծը կիրականացվի մոտ ապագայում։

Ադրբեջանի առաջնորդը տեղեկացրել է, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը՝ ընդգծելով, որ այն կդառնա «Միջին միջանցքի» ճյուղերից մեկը։ Ըստ նրա՝ առաջին փուլում ենթակառուցվածքը նախատեսված է 15 մլն տոննա բեռնափոխադրման համար՝ հետագա ավելացման հնարավորությամբ։ Ադրբեջանի նախագահը նաև կոչ է արել թյուրքական երկրներին ուժեղացնել այս հարցով համակարգումը և ամրապնդել կազմակերպության դերը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր ավելի վաղ կասկածի տակ էր դրել «Թրամփի ուղու հանուն միջազգային խաղաղության և բագրավաճման» (TRIPP) հեռանկարները Իրանին հասցված հարվածների ֆոնին՝ նշելով, որ անորոշությունը կարող է ազդել երթուղու մրցունակության վրա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026-ի հունվարին հայտնել էր, որ TRIPP նախագծի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը կմիացվեն։

Leave a Comment