Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի տեղը Աշխարհի առաջնության հայտացուցակում երաշխավորված չէ։
Ճապոնիայից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո Տուխելին հարցրել են, թե արդյոք նա կասկածներ ունի Աշխարհի առաջնության հայտացուցակում Ֆոդենի տեղի վերաբերյալ, ինչին գերմանացին պատասխանել է. «Դա չի նշանակում, որ նրա մասնակցությունը ավտոմատ կերպով հաստատվում է»։ Մարզիչը նշել է, որ Ֆոդենը «լավ» մարզում է անցկացրել, բայց «միշտ չէ, որ դա հնարավոր է լինում ցուցադրել խաղերում»։
«Ես հույս ունեի, որ նա կզարմացնի մեզ և կխաղա նույն եռանդով և ոգևորությամբ, բայց այժմ նրան չի հաջողվում լիովին դրսևորել իրեն»,- Տուխելի խոսքերն է մեջբերում BBC-ն։