Աշխարհը չի կարող հանդուրժել նեղուց, որը կարող է բացվել կամ փակվել մեկ գիշերում. Մակրոն

Աշխարհը չի կարող հանդուրժել նեղուց, որը կարող է բացվել կամ փակվել մեկ գիշերում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ուժով բացելու տարբերակն իրատեսական չէ և չի դիտարկվում Փարիզի կողմից։ Նրա պնդմամբ՝ նման ռազմական գործողությունը կարող է անվերջ տևել և զինված ուժերին կանգնեցնել ափամերձ ու բալիստիկ հրթիռների հսկայական ռիսկերի առջև։

Մակրոնը շեշտել է, որ նեղուցի վերաբացումը պետք է տեղի ունենա բացառապես Իրանի հետ համագործակցությամբ։

«Ի սկզբանե մենք ասել ենք, որ այն պետք է վերաբացվի, բայց միայն՝ Իրանի հետ համակարգմամբ։ Աշխարհը չի կարող հանդուրժել մի նեղուց, որը կարող է բացվել կամ փակվել մեկ գիշերվա ընթացքում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment