2 ապրիլի 2026 – 16:18 AMT
PanARMENIAN.Net – ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:
«Մենք պետք է առաջ նայենք, այո՛, այդ հարցերի վերաբերյալ ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել, եկել ենք որոշակի եզրակացությունների ու հարգանքի մթնոլորտում եզրակացությունները կիսել ենք իրար հետ»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:
Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։