Ի՞նչ մեսիջ է Նիկոլը Երևանից հղում Մոսկվային



ՔՊ-ին սպասարկող լրատվամիջոցի հարցին՝ ինչո՞ւ է ՌԴ նախագահը պնդել, որպեսզի ՌԴ քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին, արդյոք տեղյակ չէ՞ր, որ չի կարող նման բան լինել, Նիկոլն արձագանքել է՝ ասելով՝ հաշվի առնելով ՌԴ մասշաբները և այն օրակարգը, որի հետ նախագահն առնչվում է՝ ըստ ամենայնի, նրան տեղյակ չեն պահել որոշ նյուանսների մասին: «Ես պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ տենց նրբություն կա»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը:

Տեսախցիկները, անշուշտ, ֆիքսել են, թե ինչ պատասխան է տվել Նիկոլը Պուտինին, երբ վերջինս խոսել է այդ թեմայով, բայց Նիկոլը նույն բանը կրկնել է Երևանում, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ մնացել է անդրդվելի:

Ինչպես հայտնի է, այս օրերին ՔՊ-ն ողջ ուժով լծվել է «Ուժեղ Հայաստանի» դեմ պրոպոգանդայի գործին. մե՛կ հայտարարում են՝ ընտրակաշառք են բաժանում, մե՛կ Նարեկ Կարապետյանին մեղադրում են Արցախի հարցում անսկզբունքայնության համար (մասնավորապես՝ «Խոզն» էր այս թեմայով ուղիղ եթեր մտել), մե՛կ շատ կոշտ բառապաշարով նախազգուշացնում, որ թույլ չեն տա ՔՊ-ին «ձեռնոց նետել» և այլն: Նման պատասխան հնչեցնելով՝ Նիկոլը հասկացնում է Մոսկվային, որ մտադիր չէ իր դիրքորոշումը փոխել, որ նաև մտադիր է կոշտ քայլերի դիմել, իսկ թե կոնկրետ ինչ քայլերի, պարզ կդառնա թերևս առաջիկայում:

Նիկոլը, ըստ ամենայնի, հասկացել է, որ Կրեմլը չի կարողանալու պատշաճ հակահարված տալ իրեն, ուստի մի այլ կարգի «հաբռգել է». «մեջքը» Թուրքիան է, իսկ թուրքերի հետ այս փուլում Մոսկվան վիճել չի ցանկանում, ինչի հետևանքով ՌԴ-ն փաստացի բոլորիս աչքի առաջ դուրս է դրվում Կովկասից Նիկոլի ձեռքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment