Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք, ասել է վարչապետը․ ՎԻԴԵՈ

Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր. Փաշինյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Մենք ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն, առանց չափազանցության, կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։


Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մենք սովոր ենք մեր ավանդույթից և պատմությունից, որ մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք, բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք», – ասաց Փաշինյանը։ 


Վարչապետի խոսքով՝ այդ էներգառեսուրն արևն է։ 


Փաշինյանը նշեց, որ այժմ ժամանակն է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի հնարավոր լինի արևից էներգիա վերցնել, և պետք է փոխվի էներգետիկ մտածողությունը:




Leave a Comment