Հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկները կոշտ և անտրամաբանական պահանջներ են պարունակում. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը միջնորդների միջոցով ստացել է հակամարտության կարգավորման մասին Միացյալ Նահանգների առաջարկները, որոնք պարունակում են «չափազանց կոշտ և անտրամաբանական» պահանջներ։ Այս մասին հայտնում է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։

«Միջնորդների միջոցով ստացված հաղորդագրությունները պարունակում են չափազանց կոշտ և անտրամաբանական պահանջներ։ Հետևաբար, իրանցիները դրանց վերաբերվում են ծայրահեղ զգուշությամբ», – ասել է ԱԳՆ խոսնակը։

Բաղային կրկին հայտարարել է, որ «ներկայում Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ չեն ընթանում»։

Leave a Comment