Բոլորը գիտեն, որ հայկական կողմը 2020-ի նոյեմբերի 9-10-ի փատաթղթով զիջել է ուղղակի հսկայական տարածքներ, այնպիսի տարածքներ, որտեղ թուրքը ոտք չէր դրել. առնվազն Ակնան, Քարվաճառն ու Քաշաթաղը Նիկոլը հենց այնպես նվիրել է Իլհամին ու հայտարարել, որ դա անում է, որպեսզի 25000 զինվորի կյանք փրկի: Այսինքն՝ խոստովանել է, որ առնվազն այդքան մարդ պատրաստ է եղել պաշտպանել Արցախը, բայց ինքը որոշել է «փրկել նրանց կյանքը»: Չի՞ ստացվում, որ այդ 25000 զինվորը հենց Նիկոլի հրամանով են նահանջել, չի՞ ստացվում, որ ժողովրդի մեջքի հետևում է ռազմավարական նշանակության տարածքներ Իլհամին հանձնել: Նիկոլը կա՛մ պետք է պատերազմ չսադրեր, կա՛մ եթե կռվելու էինք, պետք է մինչև վերջ կռվեինք, այլ ոչ թե պատերազմի քողի տակ օտարի ծրագիրը կյանքի կոչեինք՝ ծրագիր, որ հետո դարձավ Կովկասում ՌԴ-ի ու Հայաստանի պետության գերեզմանափորը:
Նիկոլը կարծում է՝ ոչ ոք ոչինչ չի հիշում, իրադարձությունների քրոնոլոգիան ոչ ոք չի ուսումնասիրում, և իրեն կհաջողվի «լեզվին տալու» միջոցով «կռուտիտ» լինել: Մինչդեռ չի հասկանում, որ որքան շատ նմանօրինակ «կռուտիտներ» անի, այնքան իր վիճակն ավելի է բարդանալու. 2020-ից 1000 տարի չի անցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: