Ռուսաստան կատարած այցը շատ հաջողված եմ համարում, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կողմերը բոլոր ուղղություններով ձեռք են բերել կոնկրետ պայմանավորվածություններ։
«Երկկողմ հարաբերությունների զարգացման հերթական փուլն է, որը բնականոն զրագանում է։»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ երկաթուղու, TRIPP-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ դրանցում որևէ սպառնալիք չի տեսել։
«Մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները», – ասաց նա։