2 ապրիլի 2026 – 14:24 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ-ն կսկսի կիրառել շոկոլադի հումքի անմաքս ներմուծման ԵԱՏՄ քվոտաները: ՀՀ կառավարությունը կիրառության մեջ է դրել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները՝ կապված մի շարք ապրանքների անմաքս ներմուծման հետ։
Մասնավորապես, Հայաստանը մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2027 թ. ապրիլի 30-ը, սկսել է օգտվել 300 և 200 տոննա կակաոյի մածուկի և կակաոյի յուղի անմաքս ներմուծման քվոտաներից, հայտնում է Sputnik Արմենիան:
Սահմանված ծավալները գերազանցելու դեպքում ներմուծողները վճարելու են համապատասխան տուրքեր՝ 3-5 տոկոսի չափով։
Բացի այդ, մինչև 2028 թ. ավարտը թույլատրվել է նաև տեղական արտադրության կարիքների համար տեքստիլի և կաշվի մշակման համար նախատեսված նյութերի անմաքս ներմուծումը։