Ներդրվում է հետադարձ հիփոթեք՝ թոշակառուներին առաջարկվում է տները հիփոթեքի սկզբունքով վաճառել բանկերին

Ներդրվում է հետադարձ հիփոթեք՝ թոշակառուներին առաջարկվում է տները հիփոթեքի սկզբունքով վաճառել բանկերին

2 ապրիլի 2026 – 14:38 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը ներդրում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը և միաժամանակ փոփոխություններ է նախատեսում է ամուսինների գույքային իրավունքների կարգավորման ոլորտում։ Այդ մասին կառավարության նիստում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա ներկայացմամբ՝ այս մեխանիզմը հնարավորություն է տալիս թոշակառուներին իրենց պատկանող անշարժ գույքից որոշակի եկամուտներ ստանալ՝ չզրկվելով բնակվելու իրավունքից, հայտնում է Panorama.am-ը:

Թովմասյանը պարզաբանել է, որ երբ քաղաքացիները կյանքի ընթացքում ձեռք բերված կամ ժառանգությամբ ու նվիրատվությամբ ստացած գույքի պահպանման խնդիր են ունենում, նրանք փորձում են այդ գույքի միջոցով եկամուտ ապահովել և բարելավել իրենց կենսամակարդակը՝ հաշվի առնելով կուտակած կապիտալը։

«Սեփականատերերը հնարավորություն են ունենալու բանակցելով բանկերի հետ, այդ նույն տունը հանձնել բանկին՝ հետադարձ հիփոթեկով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, բնակվելու իրավունքը և թոշակառուի տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքը, տեղափոխվել, որպեսզի հոգան որոշակի ծախսեր, որոնք կարող էին այս մեխանիզմով ստանալ եկամուտներ: Այդ եկամուտները կգումարվի իրենց վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոցներ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել»,- ասել է կադաստրի կոմիտեի նախագահը։

Նա նաև նշել է, որ երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ ամուսինների կողմից համատեղ ձեռք բերված անշարժ գույքի դեպքում, նրանցից մեկի մահից հետո ողջ մնացած ամուսինը պահպանի գույքի նկատմամբ միանձնյա սեփականության իրավունքը մինչև իր մահը, որից հետո միայն ուժի մեջ կմտնի ժառանգության իրավունքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կրկնել է իր նախկին աղմկահարույց հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում 500 հազար դոլար արժողությամբ տուն ունեցող թաշակառուն չպետք է նպաստ ստանա՝ հավելելով, որ նախագծով կատարվում է 2018 թ-ի իրենց խոստումը՝ թոշակառուների ազատության սահմաններն են ընդլյանում։

Leave a Comment