Նա հայտնեց, որ մի շարք ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստան կատարած այցը գնահատում եմ շատ հաջող, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամնաակ։
Նա հայտնեց, որ մի շարք ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։
«Գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված», – ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։