ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պառկում եք, որ ՊՊԾ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն․ Փաշինյան

 Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Անի Գևորգյանի միջև փոքրիկ վիճաբանություն ծագեց։ 

«Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե դուք, հազար ներողություն, ինչպես եք ՊՊԾ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրենց ծառայություն են իրականացնում, և դուք, իմ կարծիքով, դիտավորյալ գալիս ընկնում եք ՊՊԾ ոտքերի տակ, որպեսզի մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն և ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում», – նշել է Փաշինյանը։ 

Leave a Comment