2 ապրիլի 2026 – 13:18 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 2-ին լրացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը, սակայն կառավարության նիստում չեն հարգել զոհերի հիշատակը։
Չնայած օրվա խորհրդին՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց առանց զոհերի հիշատակը հարգելու, հայտնում է Factor.am-ը:
2016 թվականի այս օրերին սկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան հարյուր զոհ։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 5-ին հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք: