
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին, խնդրել տալ երաշխավորություն։
«Հարգելի՛ տիկին Անդրեասյան, խնդրում եմ Ձեզ, հաշվի առնելով այս երևույթի բացառիկությունը՝ հանդես գալ որպես երաշխավոր՝ որդուս՝ Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխելու համար, ում Ձեր կողմից 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցիկության վկայական»,- նշված է դիմումում։



Աղբյուրը` Լուսինե Մարտիրոսյան