2 ապրիլի 2026 – 11:49 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ի ուշ երեկոյան Երևանում փլուզում է տեղի ունեցել, տուժածներ չկան:
Ժամը 23։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մայրաքաղաքի Չայլախյան փողոցում փլուզում է տեղի ունեցել, և թեև վնասվածքներ չեն եղել, առկա են արգելափակված քաղաքացիներ։ ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցում գտնվող եռահարկ շենքերից մեկի պատը՝ մոտ 5 քմ մակերեսով, ինչպես նաև պատշգամբը և հարևանությամբ կառուցվող նոր շենքի հիմքի պատը։ Չնայած դեպքի լրջությանը՝ տուժածներ չեն արձանագրվել։
Վնաս է կրել նաև բակում կայանված «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները իրականացրել են տարհանում՝ շենքից դուրս բերելով 13 բնակչի։