2 ապրիլի 2026 – 12:02 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Զայեդ» մրցանակաբաշխության շրջանակում ստացած 500,000 ԱՄՆ դոլար մրցանակը կառավարելու նպատակով վարչապետի աշխատակազմը Ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել է արտաբյուջետային ավանդային հաշիվ։ Այդ մասին հայտնել են ՀՀ կառավարությունից, տեղեկացնում է Factor.am-ը:
Մրցանակային միջոցները փոխանցվել են հատուկ բացված հաշվին և օգտագործվելու են կառավարության կողմից սահմանված ծախսերի ֆինանսավորման համար։ Կառավարությունից նշել են, որ այս գործիքակազմը ապահովում է միջոցների կառավարման թափանցիկություն և նպատակային կիրառություն՝ մուտքերի ու ելքերի առանձնացված հաշվառմամբ պետական գանձապետական համակարգում։
«Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել էին մեկ միլիոն դոլար մրցանակի, գումարը կիսվել է երկու ղեկավարների մեջ։