Քառօրյա պատերազմից անցել է 10 տարի

Այսօր՝ ապրիլի 2-ին, լրանում է 2016 թվականի քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցը։

10 տարի առաջ այս օրը, Ադրբեջանի զինված ուժերը՝ խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։

Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռքբերվեց:

Leave a Comment