Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը •

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ հրադադար հաստատելու խնդրանքով։

«Իրանի նոր ռեժիմը, որը շատ ավելի քիչ արմատական է և շատ ավելի խելացի, քան իր նախորդները, պարզապես դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ հրադադարի խնդրանքով։ Մենք դա կդիտարկենք, երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և թափանցիկ»,- գրել է նա։

Իրանն իր հերթին հակադարձել է՝ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանը Վաշինգտոնից հրադադար է խնդրել, իրականությանը չեն համապատասխանում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները անհիմն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

Leave a Comment