Երևանում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան, սակայն իրականացվել է բնակիչների տարհանում։
Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում․ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել փրկարարները։ Պարզվել է, որ Չարենցի փողոցում գտնվող եռահարկ տներից մեկի մոտ 5 քմ պատը և պատշգամբը փլուզվել են, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը։
Փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Վնասվել է տան բակում կայանված «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները տարհանել են 13 բնակիչ։