ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի բացմանը զուգահեռ հրադադարի հաստատման հարցը. Axios



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները քննարկում են հրադադարի հնարավոր համաձայնագիրը՝ Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար բացելու դիմաց, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Axios-ի աղբյուրները չեն մանրամասնել՝ արդյոք այդ քննարկումներն ընթանում են ուղղակիորե՞ն, թե՞ միջնորդների միջոցով, նշվում է նաև, որ համաձայնագրի հեռանկարները դեռևս անորոշ են։

Ինչպես հիշեցնում է Axios-ը, Իսրայելը և Սաուդյան Արաբիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են անում շարունակել ռազմական գործողությունները, մինչդեռ նրա վարչակազմի որոշ անդամներ նրան խորհուրդ են տալիս լարվածության թուլացման ուղիներ փնտրել։

Հետևեք մեզ՝ այստեղ

 

Leave a Comment