Քաղաքական վերլուծաբան, փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
Հանելուկ՝ ինչպե՞ս է 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունն ազդել դրանից 22 օր առաջ՝ 2022թ. սեպտեմբերի 13-14-ին ուղիղ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հարցում ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի չեզոքության վրա։
Իհարկե, քաղաքականության մեջ ամեն ինչ շրջափոխել կարելի է, բայց դեպքերի ժամանակագրական հաջորդականությունն էլ շատ հեռու չէ, ընդամենը 3.5 տարի է՝ բոլորի աչքի առաջ է եղել։ ՌԴ նախագահն ասում է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել, քանի որ Հայաստանը Պրահայում ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Բայց չէ՞ որ ՀԱՊԿ-ի միջամտության և կոնկրետ 1997թ. պայմանագրով ՌԴ պարտականությունների կատարման հարցը դրված էր Պրահայից մոտ 1 ամիս առաջ։ Եվ մի կարևորագույն նրբություն՝ հարցն այդ պահին Ղարաբաղը չէր, այլ հենց ՀԱՊԿ անդամ և ՌԴ հետ փոխադարձ օգնության պայամանգիր ունեցող Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ամենից ցավալին այստեղ, սակայն, այն չէ, որ ՌԴ նախագահը փոխում է պատմությունը, այլ որ Հայաստանում են դա դարձնում դրոշակ՝ խեղելով իրականությունն ու նոր միֆերի ծնունդ տալիս, հավատում ու հավատացնում։
Լուսանկարը՝ 2022թ. սեպտեմբերի 15-16-ին Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի կուլիսներից»։
