Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում կգործի երթևեկության սահմանափակում. այս մասին տեղեկացրին Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։Հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումը կգործի ապրիլի 2-ին՝ ժամը 11։00-ից։
Մասնավորապես, Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով։