Միջին նորոգման աշխատանքների հետևանքով ապրիլի 2-ից՝ ժամը 11։00-ից, Իսակովի պողոտայում կգործի երթևեկության սահմանափակում։ Այդ մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով»,- ասվում է հայտարարության մեջ: