Վերջին տարիներին Պոլիտեխնիկում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է կանաչ այգի, բացվել են ժամանակակից լաբորատորիաներ և կրթական կենտրոններ։ Հիմնանորոգվում են մասնաշենքերը՝ ձևավորելով բարեկարգ, հարմարավետ և ժամանակակից կրթական միջավայր մեր ուսանողների համար։
Այս պահին ակտիվ վերակառուցման փուլում է նաև 9-րդ մասնաշենքը, որտեղ գտնվում են «Ճարտարագիտական գրաֆիկա» և «Դիզայն և կերպարվեստ» ամբիոնները, որոնցում տեղի ունեցող փոփոխությունների մասին պատմում են հենց ուսանողները»,- գրել է քաղաքապետը:
