
Իտալական Լամպեդուզա կղզու մոտ նավաբեկության հետևանքով զոհվել է առնվազն 19 գաղթական, հաղորդում է Messaggero թերթը։
Ըստ թերթի՝ չորեքշաբթի երեկոյան Սիցիլիայի ափից մոտ 137 կիլոմետր հեռավորության վրա վթարի ենթարկված նավը, որի վրա 77 մարդ էր, կանգնեցվել է Իտալիայի ափամերձ պահպանության պարեկային նավակով։
Թերթը հաղորդում է, որ գաղթականների մեծ մասի մահվան պատճառը հիպոթերմիան է եղել։
58 մարդ ողջ է մնացել։