Միրզոյան Արոն ծաղրե՞լ է Ռուսաստանին

Նիկոլի՝ Մոսկվա կատարած այցի ֆոնին ՌԴ ԱԳ խոսնակ Զախարովան է արձագանքել Միրզոյան Արոյի օգնության կոչին՝ ուղղված ՌԴ-ին. հայտարարել էր, թե եթե Ռուսաստանը փորձ ունի «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ է օգտվել դրանից: «ՌԴ-ն լայն հնարավորություններ ունի, բայց սա երկկողմանի հարց է։ Եթե կա հետաքրքրություն և անհրաժեշտություն, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռխարդախության դեմ պայքարի և միջազգային հարթակներում համագործակցության հարցերում»,-մասնավորապես՝ հայտարարել է Մարիա Զախարովան:

Համաձայնեք, որ բավական հակասական պատկեր է ստացվում՝ նկատի ունենալով այն, թե ՔՊ-ական իշխանությունը սովորաբար ինչ է նկատի ունենում «հիբրիդային սպառնալիքների» կամ «հիբրիդային պատերազմի» տակ. ՔՊ-ն չի դադարում պնդել, որ Հայաստանի, այսինքն՝ ՔՊ-ական իշխանության դեմ հիբրիդային պատերազմ մղում է հենց Մոսկվան, և այս թեզն են առաջ տանում ոչ միայն նիկոլահպատակ պրոպագանդիստներն ու գրանտակերները, այլև կարկառուն ՔՊ-ականները՝ շատ հազվադեպ տալով Ռուսաստանի անունը: Հետևաբար՝ եթե Ռուաստանն է Հայաստանի համար սպառնալիք, ապա ինչպե՞ս կարող է նույն այդ Ռուասատանն օգնել Հայաստանին հիբրիդային սպառանլիքների դեմ պայքարում, ինքն իր դե՞մ է պայքարելու, թե՞ իրականում Արոն ծաղրել է ՌԴ-ին: Երևի Արոն փորձել է մի փոքր դրական ֆոն ապահովել Նիկոլի համար՝ կարծելով, թե նման կլոունություններով կկարողանան Կրեմլի «գլխի տակ փափուկ բարձ դնել»:

Ինչ վերաբերոմ է Զախարովայի պատասխանին, ապա այն բավական դիվանագիտական է ստացվել. տիկինը փորձել է պահպանել ՌԴ-ի կառուցողական գործընկերոջ իմիջը՝ հրապարակայնորեն խուսափելով բախումից։

Իրականում Նիկոլը հայ-ռուսական հարաբերոթյուններին այնքան մեծ վնաս է հասցրել, որ շատ շուտով ռուս դիվանագետներին կամ պաշտոնական խոսնակներին շատ դժվար է լինելու դիվանագիտական լեզվի օգտնությամբ խուսափել ուղիղ բախումներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment