1 ապրիլի 2026 – 18:34 AMT
PanARMENIAN.Net – Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության և բարդ ընթացակարգերի։
Evocabank-ի Արագ բիզնես վարկը և վարկային գիծը տրամադրվում են մինչև 60 մլն ՀՀ դրամ սահմանաչափով (կամ համարժեք արտարժույթով), մինչև 60 ամիս մարման ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով։
Վարկը/վարկային գիծը տրամադրվում է՝
– առանցֆինանսական վերլուծության,
– առանցգրավի
– առանցհայտի ուսումնասիրության վճարի
– միայներաշխավորությամբ
Արագ բիզնես վարկը և վարկային գիծը հարմար են՝
շրջանառու միջոցների համալրման,
հիմնական միջոցների ձեռքբերման,
ընթացիկ ծախսերի ֆինանսավորման,
կրեդիտորական պարտքերի մարման,
այլ բիզնես նպատակներով ներդրումների համար։
Առաջարկը հասանելի է ինչպես Evocabank-ի գործող հաճախորդների, այնպես էլ բանկի ոչ հաճախորդ հանդիսացող բիզնեսների համար։