Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է պատերազմին

Բելառուսը կտրականապես դեմ է պատերազմին, բայց պետք է պատրաստ լինի դրան՝ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակի համապարփակ ստուգման արդյունքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։ Այս մասին հաղորդել է Пул Первого տելեգրամ ալիքը։

«Մենք պատերազմ չենք ուզում։ Բայց բանակը հենց դրա համար է նախատեսված. եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի խոսել մեզ հետ զենքի միջոցով, մենք կպատասխանենք։ Մենք պատրաստվում ենք դրան»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ նախագահի հանձնարարությամբ իրականացված զինված ուժերի մարտունակության ստուգումը պայմանավորված է հանրապետության սահմանների անմիջական հարևանությամբ առկա մարտահրավերներով:

Բելառուսի զինված ուժերում լայնածավալ ստուգումն անցկացվել է հունվարի 16-ից։ Երկրի ղեկավարը մարտական պատրաստության է բերել զորամասերը՝ շրջանցելով պաշտպանության նախարարությունն ու գլխավոր շտաբը։ Ստուգումն անսպասելի է եղել՝ զորքերի իրական վիճակը տեսնելու և զինծառայողների գործողությունները գնահատելու համար։

Leave a Comment