«Դավաճան», «Երեխաներս թող Ձեզ հետ նկարվեն, որ իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը». ինչպես են դիմավորել Փաշինյանին Մոսկվայում




tert.am  Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Նրան դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:


 


 


Թելեգրամյան ալիքների տարածած տեսանյութերից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայի հյուրանոցներից մեկում դավաճան են անվանել:


 


«Պարոն Փաշինյան, դուք դավաճան եք»,-բացականչել է մի կին, երբ Փաշինյանը հյուրանոց է մտել:


 


Տարածվում է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ արցախցի մի տղամարդ Փաշինյանին առաջարկում է, որ նկարվի իր երեխաների հետ: Տղամարդու ասելով,  ուզում է, որ երեխաները նկարվեն Փաշինյանի հետ, որպեսզի երեխաներն իմանան՝ ով է հանձնել Ղարաբաղը:


 


«Ուզում եմ՝ երեխաներս Ձեզ հետ նկարվեն, պարոն Փաշինյան: Գիտեք՝ ինչի եմ ուզել, որ Ձեր հետ նկարվեն, որ իմանան` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, եկեղեցին պառակտվել»,-ասել է արցախցի տղամարդը:


 


Թելեգրամյան SHOT ալիքը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ այրել Փաշինյանի դիմանկարը:


 


«Ցուցարարները պահանջել են դադարեցնել միջամտությունը Հայ եկեղեցու ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր, կոռումպացված կառավարություն, որը ոչնչացնում է Հայաստանը»։ Ակտիվիստները նաև նշել են, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկզբնական շրջանում Փաշինյանը չի կարողացել օգնել «եղբայրական իրանցի ժողովրդին». Թեհրանը պահպանում է պատմական հայկական եկեղեցիները և աջակցում է իր հարևաններին։ Ցուցարարները պաստառներ էին կրում եկեղեցու և Հայաստանի ժողովրդի աջակցության համար»:


 


 


Leave a Comment